Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի համայնքապետ ընտրվեց Աստղիկ Հակոբյանը

Նոյեմբեր 10,2022 11:55

Այս պահին ընթանում է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ ՔՊ կուսակցությունն առաջադրել էր Վահրամ Սուքիասյանի թեկնածությունը՝ որպես համայնքի ղեկավար, «Արժանապատիվ սերունդ» դաշինքը առաջադրեց Արթուր Սաֆարյանի և «Զորավար համայնք» դաշինքը՝ Աստղիկ Հակոբյանի թեկնածությունը։

Ավագանու անդամների բաց քվեարկության արդյունքում՝ 11 ձայն հավաքելով համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավար համայնք» դաշինք ավագանու անդամ Աստղիկ Հակոբյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև հետեւյալ երեք հարցերը՝ Բերդ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի ներկայացում, ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրվա որոշում։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Աստղիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930