Վարչապետ Փաշինյանի ելույթը կառավարության նիստում ճշգրտորեն արտացոլում է Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի հարցում: Այո՛, Ալիեւը Սոչիում ստորագրում է հայտարարություն, որում պարտավորություն է ստանձնում, մասնավորապես, հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից, իսկ դրանից մի քանի օր անց հանդես է գալիս ուժի կիրառման անսքող սպառնալիքներով:
Այո՛, Ադրբեջանի նախագահը անհամբերությամբ սպասում է ռուս խաղաղապահների ժամկետի ավարտին՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելու համար: Այո՛, այդ երկիրը սադրանքներ է կազմակերպում Հայաստանի սահմաններին` նոր լայնածավալ հարձակում կազմակերպելու համար:
Այդ ամենի մասին, ի դեպ, ես գրում եմ պարբերաբար, եւ գրել էի երկու օր առաջ: Դրան կարելի է ավելացնել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն նկատառումը, որ Ադրբեջանը խեղաթյուրում է ստորագրված փաստաթղթերի իմաստը, եւ ոչ մի երաշխիք չկա, որ ճիշտ նույն ձեւով «յուրովի չի մեկնաբանի» խաղաղության համաձայնագիրը, եթե այդպիսին ստորագրվի: Դա էլ է անվիճելի ճշմարտություն: Այո՛, պետք են «խաղաղության երաշխավորներ», բայց, քանի որ մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք, այդ «երաշխավորները», որ երկիրն էլ ներկայացնեն, կարծում եմ, պիտի լինեն զինված:
Բայց այդ ամենն արձանագրելուց հետո պետք է անել համապատասխան հետեւություններ, եւ, շարունակելով թուրքական եւ ադրբեջանական կողմերի հետ շփումները, վերանայել բանակցությունների ռազմավարությունը՝ հաշվի առնելով այս արձանագրումները: Ինձ թվում է նաեւ, որ իշխանական քարոզչությունը, որն իրականացնում են փորձագետները, քաղաքագետները, իշխանամետ կուսակցությունները, հ/կ-ները, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականներ, պետք է ավելի զուսպ լինի Ռուսաստանի հարցում: Անգամ, եթե այդ քարոզչությունը չի ուղղորդվում «վերեւներից», «պուպուշ արեւմտամետ» իշխանության եւ «չարամիտ ռուսամետ» ընդդիմության հակադրումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը (իրականում իշխանությունը, իր իսկ խոսքերով, ամենառուսամետն է), այլեւ անիմաստ կրքեր է առաջացնում դրսում ու ներսում: Ռուսաստանն, այո՛, այս պահին բռնապետական եւ ագրեսիվ երկիր է: Բայց ոչ մի այլ երկիր այսօր արցախահայության անվտանգությունն ապահովել չի կարող (կամ չի ուզում):
Կարդացեք նաև
Քանի որ պարզ է (թեկուզ վարչապետի երեկվա ասածներից), որ ամեն ինչ գնում է դեպի նոր պատերազմ, անհրաժեշտ է հասարակական մոբիլիզացիա, որի մասին արդեն առիթ եմ ունեցել գրելու: Այդ մոբիլիզացիան իրականացնելու համար իշխանությունը պետք է դադարի «նախկինների» հանդեպ պարանոյայի բորբոքումը եւ «վհուկների որսը»: Միեւնույն է՝ իրենց աթոռներին ոչինչ չի սպառնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իմ կարծիքով, «մոբիլիզացիայի» կոչը պետք է ուղղված լինի ոչ թե իշխանություններին, այլ իրենց ընդդիմադիր համարողներին։ Փոքրամասնությունն է, որ պետք է որոշի իր նպատակների առաջնահերթությունը՝ կապված արտաքին քաղաքական և ռազմական իրավիճակի հետ։
Ներքաղաքական իրավիճակը որպես երկու գրեթե համարժեք ուժերի առճակատում ներկայացնելու փորձերը, իբր ինչ-որ ազգային պառակտում, միանգամայն անհամարժեք են իրականությանը։ Եթե նման գնահատականի հիմքում ընկած է սոցիալական ցանցերում ակտիվությունը, ինչ-որ միջոցառումներին ինչ-որ անձանց ներկայությունը կամ բացակայությունը և այլն, ապա դա առավելապես սխալ է և ավելի հեռու իրականությունից։ Միշտ էլ կլինեն որոշակի թվով մարդիկ, ովքեր բացարձակապես համաձայն չեն իշխանությունների գործողությունների հետ։ Սա հասարակության առողջ վիճակի նշան է։ Ինձ շատ կմտահոգի լիակատար միաձայնությունը, փորձը ցույց է տալիս, որ դա բերում է աղետների։
Դուք «հեղափոխության պահապաններից» ե՞ք:
Mr. Abrahamyan,
Perhaps in one of your coming analysis articles, could you share your opinion on how (general outlines, not specifics) could Armenia prepare to defend itself against a potential Turkey/Azerbaijan encroachment? As much as I want to share your determination on the benefits of a collaboration between opposition and government, I don’t really see a way out of this mess for Armenia. Just looking at the map, the size in territory and demography of its opponents, their resources and allies, the absence of any strategic depth for Armenia, its significantly weakened army after 2020, etc, I can’t but think that it’s game over for Armenia, at least in this historical period.
Perhaps our priority should simply be to minimize our human losses (as we are few in numbers) and avoid any military resistance or war, which for the time being, is futile as we would certainly lose. Sign the peace deal – even at the risk that Azerbaijan would want more subsequently – and simply adapt to the new reality that our existence as a state is conditional to the indulgence of Ankara and Baku (given the probability that Russia will quietly and gradually leave the region). We would thus become a satellite state of Turkey, coordinating everything pertaining to security and foreign policy with Ankara and in return obtaining the right to at least a formal, nominal state (flag, anthem, language, education policy, culture, UN seat, etc). Maybe swallowing this hard truth for this historical period is the way to go?
I have a hard time seeing an alternative solution, help me out here.