Լրահոս
Օրվա լրահոսը

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները». հայտարարություն

Հոկտեմբեր 01,2025 17:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ հայտարարություն

Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ մասնակիցներս, խստորեն դատապարտում ենք վերջին ամիսներին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների կողմից դրսևորվող վտանգավոր թիրախավորումները։

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլև ազգային հնագույն, կենսունակ և ամենաընդգրկուն հաստատությունը՝ հայոց ինքնության, պատմական հիշողության և համազգային համերաշխության անբաժան մասը։ Եկեղեցու նկատմամբ վարչական և իրավական ճնշումները, զինված ոստիկանների ներխուժումները Վեհարանի տարածք, ինչպես նաև իշխանությունների ամոթալի ու ցածրակարգ գործելաոճը սպասարկող քարոզիչների ամոթալի գործունեությունը անընդունելի են ցանկացած ժողովրդավարական պետությունում։

Խստորեն դատապարտում ենք Միքայել սրբազանի նկատմամբ իրականացվող անօրինական և անարդար դատական հետապնդումը, որը հակասում է արդար դատաքննության, խոսքի և խղճի ազատության հիմնարար սկզբունքներին։

Նման դիրքավորումները խաթարում են հասարակական վստահությունը և ճգնաժամ առաջացնում պետություն–եկեղեցի հարաբերություններում։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում, անսակարկ նվիրվածությամբ և հետևողականորեն պաշտպանել մեր ազգային հաստատությունների արժանապատվությունն ու իրավունքները ներկայիս իշխանությունների հետագա ոտնձգություններից։

Դիմում ենք միջազգային և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև ակադեմիական և հասարակական կառույցներին՝ անհապաղ արձագանքել, հստակ դիրքորոշում հայտնել և գործնական քայլեր ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա լարվածությունն ու նպաստելու խորացող այս ճգնաժամի հաղթահարմանը։

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք դատավարությանը ներկա լինելով՝ մեր բողոքն ենք արտահայտելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ դատավճիռ արձակելու կապակցությամբ և հետամուտ ենք լինելու իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հակասահմանադրական քայլերը կասեցնելու ու դատապարտելու համար:

Ագուլյան Կարեն–ԱԻՄ

Բաբայան Նիկա – Երաժշտական պրոդյուսեր

Բալոյան Արթուր-«Արդարություն» կուսակցության նախագահ

Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր

Գասպարյան Արա -«Ազգային օրակարգ» կուս․ գործ. քարտուղար

Գրիգորյան Սուսաննա-«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Դադոյան Վանո–Հոգևոր մշակութաբան

Դեմոյան Հայկ –Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր

Եղիազարյան Մանվել-«Արաբո» ջոկատի հրամանատար, «Արաբո» ՀԿ նախագահ

Զոհրաբյան Ապրես–Արևելագետ

Իսրայելյան Անաստաս-«Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ

Հակոբյան Արա-«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ

Հակոբյան Ռուբեն–Գերագույն խորհրդի պատգամավոր

Հայրիկյան Պարույր–ԱԻՄ առաջնորդ

Հայրյան Լևոն– «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ

Մակեյան Պետրոս–Քաղաքական գործիչ

Մանուկյան Խաչիկ–Բանաստեղծ

Մարգարյան Դավիթ-«Ապրելու երկիր» կուսակցություն

Մելոյան Արմեն–ոստիկան, պահեստազորի գնդապետ

Մինասյան Ալեքսան-«Վերելք» ՀԿ

Չուգասզյան Գարեգին–ԱԺԲ խորհրդի անդամ

Պապյան Արա–ԱԺԲ խորհրդի անդամ

Պետրոսյան Եղիշե–ԱԺԲ խորհրդի անդամ

Պետրոսյան Ռազմիկ–Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախ

Սեֆիլյան Ժիրայր–ԱԺԲ խորհրդի անդամ

Սիսլյան Վազգեն-«ՀԱՀԳԲ» մարտիկ

Տոնոյան Կարին-«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031