Լրահոս
Օրվա լրահոսը

Վենդետայի փորձ Պեմզաշենում․ դարձյալ ցանկացել են բենզինով վառել ոճրագործության մեջ կասկածվողներից մեկի տունը

Նոյեմբեր 21,2022 11:30

Երեկ Պեմզաշենում իրավիճակը դարձյալ լարվել է․ սպանված ընտանիքի հարազատները՝ թվով 5 կանայք (նրանից 4-ը Պեմզաշենի բնակիչներ են, մեկը՝ Արթիկի) փորձել են այրել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաների սահմռկեցուցիչ սպանության մեջ կասկածվողներից մեկի՝ Վրույր Բարսեղյանի տունը։

Ոճրագործության մեջ կասկածվողի տունը հսկող ոստիկաններից մեկը՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ Իսկանդարյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ժ.19.30-ի սահմաններում Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտ ծառայություն կատարելու ընթացքում նշված տան հետնամասին են մոտեցել մի խումբ կանայք։ Նրանց ձեռքերին եղել է մետաղյա ձող, նրանցից մեկը կոտրել է Վրույր Բարսեղյանի տան պատուհանի ապակին։

Ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից կանխվել է նրանց հետագա գործողությունը։ Կանայք հրավիրվել են ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ և Պեմզաշեն գյուղի բնակչուհի Ռ․ Մ․-ն, ցույց տալով 1 լիտր տարողությամբ շիշը, հայտնել է, որ տարայում լցված հեղուկը բենզին է։

Նա նշել է, որ ոճրագործի պատուհանը կոտրելուց հետո ցանկացել են հրկիզել նրա տունը՝ վրեժխնդիր լինելու նպատակով։ Կանանց բաց են թողել, հարուցվել է քրեական վարույթ։

Նշենք, որ կալանավորված Վրույր Բարսեղյանը գտնվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք, որ անմեղ ու անօգնական մորն ու երեխաներին սպանելուց, ավելին` մանկապղծությամբ զբաղվելուց հետո, ոճրագործության մեջ կասկածվողը նստել է միկրոավտոբուս, գնացել Երևան, 32 հազար դրամով վաճառել է Զարինե Մելիքսեթյանի վզից հափշտակած ոսկյա շղթան, որից հետո գնացել է մարմնավաճառների հետ զվարճանալու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930