Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներում օրվա տարբեր ժամերին մեծ խցանումներ են լինում, ինչն էլ առաջացնում է քաղաքացիների դժգոհությունը։
Խցանումների պատճառը մայրաքաղաքում ամանորյա լուսավորության աշխատանքներն են։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Այդ աշխատանքների իրականացման ընթացքում հաճախ որոշ փողոցներ կամ առանձին գծեր փակվում են։ Ամենաշատ դժգոհությունն առաջացրել են Մաշտոցի պողոտայի խցանումները, որոնք առաջանում են երթեւեկության սահմանափակման պատճառով։ Մենք փորձում ենք աշխատանքները կազմակերպել ավելի ուշ, անգամ գիշերային ժամերին։ Բայց կոնկրետ այդ լոկացիայում քանի որ աշխատանքների իրականացումը կապակցված է ծառերի հետ աշխատանքով, տեսանելիության մեծ խնդիր կլինի ուշ ժամերին։ Խնդիրը դրանով է պայմանավորված»,-ասաց փոխքաղաքապետը։ Նա ներողամտություն հայցեց երեւանցիներից, եւ հավելեց․ «Հուսով եմ՝ քաղաքացիների սպասումները կարդարանան, երբ կտեսնեն մեր ամանորյա զարդարման աշխատանքները»։

Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































