Կիրակի՝ նոյեմբերի 27-ին, Բենալմադենա գաղաքում կառուցված Իսպանիայի առաջին հայկական եկեղեցում, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մատուցեց անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը։ Արարողությանն իրենց մասնակցուցյունը բերեցին Իսպանիայի Հայ Եկեղեցու հոգևոր հովիվ և հայրապետական պատվիրակի փոխանորդ՝ Հոգշ. Շնորհք աբեղա Սարգսյանը և Արժշ. Թադեոս ավագ քահանա Գևորգյանը։

Սուրբ պատարագին ներկա էին եկեղեցու հիմնադիրներ, բարերարներ և մեծ թվով Բենալմադենա, Մալագա, Մարբելյա և Սևիլիա քաղաքներում բնակություն հաստատած հայեր։ Մադրիդ քաղաքից ժամանել էին նաև ՀՀ Իսպանիայում դեսպան Տիար Սոս Ավետիսյանը իր տիկնոջ և հյուպատոսի հետ։
Իր քարոզում Խաժակ Սրբազանն իր գնահատանքը հայտնեց Հայր Շնորհքին և Եկեղեցու բարերար ու եկեղեցական խորհուրդի ատենապետ տիար Ռաֆայել Բադայյանին, ինչպես նաև բոլոր բարերարներին, նախաձեռնողներին և եկեղեցական խորհուրդի անդամներին։ Ներկաներին հիշեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի կոչը, ասաց․ «Ինչպես 303 թվականին և ամբողջ մեր պատմության ընթացքում Հայ Եկեղեցու նվիրյալ զավակները կատարեցին իրենց առաքելությունը, այսօր էլ մենք պետք է շարունակենք կառուցել լուսոյ խորաններ, եկեղեցիներ՝ պահելու և բազմացնելու համար մեր հոգևոր, ազգային ու մշակութային գանձերը։
Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն։
Կարդացեք նաև
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն




















































