Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից արդեն սպառնում են հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 13,2022 15:54

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվից արդեն սպառնում են օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել Կաշենի հանքը, եթե Արցախի իշխանությունները թույլ չտան նրանց մտնել հանք:

«Հայերը որոշել են փորձարկել Բաքվի վճռականությունը: Բնապահպան ակտիվիստների բողոքը մեղմագույն ձևն է»,- այս մասին հայտարարել է քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։

«Եթե այդ ազդանշանը չհասնի Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է օդից հրթիռա-ռումբային հարվածով քանդել հանքը։ Ոսկու խտանյութով մեքենաները կարող են կանգնեցվել մայրուղու վրա և ձերբակալվել: Ավելորդ է հիշեցնել, որ ղարաբաղցի հայերը էլեկտրաէներգիան և գազը Հայաստանից ստանում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մալուխներով և խողովակաշարով։ Հուսով եմ, որ անջատողական ռեժիմի առաջնորդները ողջախոհություն կունենան լսելու էկոակտիվիստների բողոքները և դադարեցնելու հանքավայրերում ապօրինի արդյունահանումը։ Դժվար թե նրանց շահերից բխի հակամարտությունը հասցնել մի փուլի, երբ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր տրամադրության տակ եղած ուժեղ գործիքները», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031