Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք լավ էլ հասկանում են, որ իրենց իշխանության պահպանումը դրել են Ալիևի ձեռքին». Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 18,2026 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

Եթե «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարի հետ մեկտեղ, այդքան համոզված են, որ երանելի խաղաղություն են բերել, ապա ինչո՞վ է պայմանավորված նրանց ոչ խաղաղ, անադեկվատ, գռեհիկ, տգեղ ու բարոյազուրկ վարքագիծը։

Ի՞նչ է դա, եթե ոչ սեփական ստերի ձեռքը կրակն ընկնելու, այդ ստերի մեջ խճճվելու և միևնույն ժամանակ Ալիևի հետ կոլաբորացիոնիստական համաձայնությունների թակարդում հայտնված լինելու ցուցիչ։

Իրենք լավ էլ հասկանում են, որ իրենց իշխանության պահպանումը դրել են Ալիևի ձեռքին, իսկ հիմա, երբ չեն կարողանում իրագործել վերջինիս՝ Հայաստանի դեմ ուղղված երազանքների ցանկը, հայտնվել են ցուգցվանգի մեջ ու հարձակվել ընդդիմախոսների վրա, որոնք շատ տրամաբանական հարցեր են տալիս գործընթացի մասին։

Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30