Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Էլեն Ասատրյանը ոսկե մեդալ հանձնեց Վիգեն Չալդրանյանին

Դեկտեմբեր 19,2022 10:14

«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դեկտեմբերի 18-ին «Համո Սահյան» ոսկե մեդալով է պարգեւատրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոբեմադրիչ, դերասան, սցենարիստ, ԱՄՆ Լոս Անջելեսում այս օրերին ժամանակավոր գտնվող ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ:

Բանաստեղծի որդին, պոեզիայի կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նա այս պարգեւին է արժանացել հայ արվեստին մատուցած զգալի ծառայության համար, Սահյանի պոեզիայի տարածման համար: Պարգեւը վստահվել էր հանձնել Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Էլեն Ասատրյանին: Ի դեպ, Վիգեն Չալդրանյանն այս ժամանակահատվածում մի քանի գրքեր է գրել և հրատարակել, պատրաստել է կինոյի սցենարներ:

Մեդալը շնորհելիս հիմնադրամը հաշվի է առել նաեւ կինոբեմադրիչի մշակութային կապերի աշխարհագրությունը. նա սերտ կապեր ունի Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում։ Վիգենը չափազանց ինքնատիպ ստեղծագործող է։ Բավական է հիշել նրա «Լռության Սիմֆոնիան» , «Ձայն բառբառոյ» ֆիլմերը, «Երևանյան էտյուդներ»-ը և ուրիշներ։ «Ձայն բառբառոյ» ֆիլմը 2012-ին ճանաչվել է ՀՀ անկախության քսան տարիների լավագույն խաղարկային ֆիլմ («Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխություն): Նա 2001-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է  «Մովսես Խորենացի» մեդալի:

Բանաստեղծի ոսկե մեդալին մինչ այդ արժանացել են նշանավոր հայերից երաժիշտ Ռազմիկ Մանսուրյանը, երգիչ Հարութ Փամբուկչյանը, ասմունքող Մարինե Հովհաննիսյանը, Մարսելի հայ մշակույթի նախագահ Կամո Հովսեփյանը, ռադիոհաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը:


Մեդալները պատրաստել է Գագիկ Գևորգյանը (Estate Jewelry Gagik Gevorgyan):

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031