Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա հայերեն բառը՝ գիտարբուք

Դեկտեմբեր 21,2022 15:35

Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Ընտրության համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը):

Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։

Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է։

Երկրորդ տեղում ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ բառն է (16%):

Բանակաշինությունը բանակը ստեղծելու, ձևավորելու և մշտապես բարեփոխումներ իրականացնելու գործընթացն է։ Երկրորդ տեղը զբաղեցնելը զարմանալի չէ, քանի որ բառն արդիական է և հաճախադեպ։

Երրորդ տեղում ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ բառն է (11%):

Ինքնիշխանությունը երկրում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում այլ իշխանություններից բացարձակ անկախությունն է։ Բառը հատկապես այժմ հաճախադեպ է, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կարևոր է պահպանել ինքնիշխանությունը։

Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ (8%), ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ (7%), ԳՐՔԱՏՈՆ (7%), ՏԵՍԱԲԱՑԻԿ (6%) բառերը:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031