Հանրային քննարկման է դրվել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել արդի մարտահրավերներին համահունչ լեզվական պետական քաղաքականության ձևավորման և իրականացման իրավական մեխանիզմներ։
Փոփոխություններով մասնավորապես վերանայվել է լեզվական պետական քաղաքականության հասկացությունը, որի արդյունքում ընդլայնվել է դրա բովանդակային շրջանակը։
Այդ փոփոխության հիմքով օրենքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել մի շարք նոր հասկացություններ, մասնավորապես՝ ուսումնասիրություն, մշտադիտարկում, լեզվական վերահսկողություն, լեզվական փորձաքննություն, լեզվական բազմազանություն, ինչպես նաև հայերենի իմացության ստուգման և գնահատման չափորոշիչներ։
Կարդացեք նաև
Լրացումներ են կատարվել 2-րդ և 5-րդ հոդվածներում՝ լիազորող նորմեր սահմանելով ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ներդրման համար։
Օրենքի 6-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով նախատեսվում են ընլայնել Լեզվի կոմիտեի լիազորությունները։
Նախագծին կարելի է ծանոթանալ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հետևյալ հղումով:
Լեզվի կոմիտե


















































