Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, նրանց ստեղծած քաղաքակրթությունները հազարամյակների փոխառնչությունների պատմություն ունեն։ Մեր տարածաշրջանում իրանական քաղաքակրթության ազդեցությունն ակնհայտ է։


Ցավոք, երկար ժամանակ մենք ականատես ենք եղել տարածաշրջանի ժողովուրդների պատմական փաստերը խեղաթյուրելու կամ նույնիսկ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձերի: Այս ջանքերը թիրախավորել են տարածաշրջանի բնակիչների թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական ժառանգությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նման գործողությունների ակունքներին, մեթոդներին և նպատակներին։ Մենք պետք է գիտակցենք այդ առնչությամբ մեր պարտականությունները և ձեռնարկենք համապատասխան քայլեր», – ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։
Կարդացեք նաև
Դեսպանը նշեց, որ այլ ժողովուրդների ժառանգությունը ժխտելը կամ խեղաթյուրելը հաճախ ուղեկցվում է վտանգավոր քաղաքական նպատակներով: «Մշակութային ժառանգությունն ավելի լավ ճանաչելու ջանքերը, հավանաբար, կհանգեցնեն այդ ժառանգության փաստագրմանը և հիմք կհանդիսանան առավել խորն ուսումնասիրությունների իրականացման, խեղաթյուրման, կանխարգելման և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն։ Այս արժեքավոր գիտաժողովը պետք է առաջին քայլը լինի այս կարևոր ճանապարհին: Մենք պետք է անենք ավելին, որպեսզի ճանաչենք մեր ժառանգությունը, փաստագրենք այն և փորձենք պահպանել», – ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը նշեց, որ երկու պետությունների փոխադարձ համագործակցության հիմքը հենց մշակութային ճանաչողությունն է։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը նշեց՝ պետք է միավորվել և ուժ գտնել՝ դիմակայելու մարտահրավերներին․ «Ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ծառացած առկա խնդիրները: Այս աշխատաժողովը նոր լույս կսփռի Հայաստան-Իրան բազմադարյա հարաբերությունների վրա։ Կքննարկենք Կովկասում առկա իրանական հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը, կխոսենք Ադրբեջանի կողմից այդ հուշարձանների սեփականացման փորձերի մասին»։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին


















































