Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատիստները առաջընթաց են գրանցել արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Դեկտեմբեր 27,2022 22:40

Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության  մրցումային երկրորդ օրը:

Հայաստանի շախմատիստները նախորդ օրվա համեմատությամբ որոշակի առաջընթաց գրանցեցին:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը ութ տուրից հետո 5,5 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին:  Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 4,0-ական, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավոր:

Տղամարդկանց առաջնությունում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի տասը շախմատիստ, 9 տուրից հետո լավագույն արդյունք ունեն գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը, որոնք իրենց անվան դիմաց գրանցել են 6,0-ական միավոր:

Հայկը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, Մանուելը` 24-րդը:

Վաղը հայտնի կդառնան արագ շախմատի աշխարհի չեմպիոնի ու մեդալակիրների անունները:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031