Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ՝ Նվարդ Հարությունյանը հունվարի 16-ից նշանակվել է մարզպետի խորհրդական։ 32-ամյա խորհրդականը ծննդով կապանցի է, սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, այնուհետեւ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Նորանշանակ խորհրդականը սովորել է նաեւ Մալմոյի համալսարանի (Շվեդիա) «Հանրային կայուն կառավարում» բաժնում։ Աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում, մինչեւ վերջին նշանակումն եղել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսությունների ԾԻՄ «ՍԱՖԵՋ» հայաստանյան մասնաճյուղի միջազգային թիմի ղեկավարի օգնականը։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։
Սյունիքի մարզպետարանում երեկ՝ հունվարի 16-ին կայացած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունում Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել Նվարդ Հարությունյանին՝ նրան մաղթել աշխատանքային հաջողություններ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները Նվարդ Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջերից


















































