Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի նոր խորհրդականը սովորել է Մալմոյի համալսարանում

Հունվար 17,2023 14:40

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ՝ Նվարդ Հարությունյանը հունվարի 16-ից նշանակվել է մարզպետի խորհրդական։ 32-ամյա խորհրդականը ծննդով կապանցի է, սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, այնուհետեւ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Նորանշանակ խորհրդականը սովորել է նաեւ Մալմոյի համալսարանի (Շվեդիա) «Հանրային կայուն կառավարում» բաժնում։ Աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում, մինչեւ վերջին նշանակումն եղել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսությունների ԾԻՄ «ՍԱՖԵՋ» հայաստանյան մասնաճյուղի միջազգային թիմի ղեկավարի օգնականը։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։

Սյունիքի մարզպետարանում երեկ՝ հունվարի 16-ին կայացած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունում Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել Նվարդ Հարությունյանին՝ նրան մաղթել աշխատանքային հաջողություններ։

Ավելացնենք, որ Նվարդ Հարությունյանը փոխարինել է մարզպետի նախկին խորհրդական Տարոն Ալեյանին, որն անցած տարվա սեպտեմբերի 5-ին էր նշանակվել խորհրդական։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները Նվարդ Հարությունյանի եւ Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031