Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելեսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժուեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնուող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

2020 թուականին համաշխարհային համաճարակի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դէմ իրականացուած յարձակումից յետոյ բռնատիրական ռեժիմը կրկին համարձակւում է հայերին էթնիկ մաքրելու իրենց բնիկ հայրենիքից։ Արցախի շրջափակումը, որը համահունչ է նախագահ Իլհամ Ալիեւի իսկ խօսքերին, փորձ է բնաջնջել հայերին տարածաշրջանից՝ հանուն նաւթի շահոյթի եւ պանթուրքական ցեղասպանական օրակարգի…
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կարդացեք նաև



















































