Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով
Հայաստանի ստարտափ ակադեմիան անցկացրել է «Դեմո օր»՝ ներկայացնելու համար իր «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի 8 ստարտափ շրջանավարտներին: 14-շաբաթյա մենթորության ծրագիրը, որը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել, մեկնարկել է 2022 թվականի հոկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։




Կարդացեք նաև
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք ստեղծել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները:
Եվրամիությունը պարտավորվում է իր ձեռքբերումները և արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:
«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին
լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի մասին
«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School),
Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։
Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի մասին
Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կրթական ծրագիր է, որի նպատակն է աջակցել ստարտափներին ներդրումներ ներգրավել՝ նախապատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը իր նախաաքսելերացիոն և Traction ծրագրերի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում: Մեկնարկից ի վեր 112 ստարտափներից 266 ձեռներեց անցել են մենթորության շրջան աշխատելով 100+ բարձրակարգ միջազգային մասնագետների հետ։ Ծրագրի շրջանավարտները ներգրավել են ավելի քան 10 մլն եվրո ներդրումներ դրամաշնորհային ֆինանսավորման, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների միջոցով:





















































