Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գտնվել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնավորեցնողը

Փետրվար 01,2023 21:01
Fizioterapevtik

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մրցույթը կկայանա փետրվարի 3-ին, ժամը 11-ին: Այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը՝ ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ճիշտ է արդյո՞ք, որ ինստիտուտի մասնավորեցման մրցույթին մասնակցել և շահել է մեկ հոգի :

Նա հավաստիացրեց, որ մինչ այս պահը հայտնի չէ, թե քանի հոգի է մասնակցելու մրցույթին, քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը եղել է հունվարի 31-ին, իսկ հայտերի քանակը պարզ է դառնում միայն մրցույթի մեկնարկին՝ արկղը բացելու պահին:

Գեղամ Ասատրյանի խոսքով, մրցույթը շահելու պարտադիր պայմաններից է ընկերության պրոֆիլի, աշխատատեղերի և այլ կետերի պահպանումը, որը պետք է ներկայացված լինի ներդրումային ծրագրի հետ միասին:

Հավելենք, որ մի քանի անգամ հայտարարված մրցույթը չի կայացել։ Մեր տեղեկություններով, այս անգամ այն կկայանա, քանի որ գտնվել է միակ մասնակիցը, որը պետք է շահի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնավորեցման մրցույթը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728