Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին՝ ըստ հանցագործության մասին հաղորդման

Փետրվար 06,2023 14:58

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Ավետիսյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 27-ին 19.20-ի սահմաններում գտնվելով Գեղարքունիքի մարզի «Կարմիրի» դիրքեր կոչվող վայրում, գումարային հարցերի շուրջ զանգահարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանին (լուսանկարում)։ Հեռախոսազրույցի ժամանակ, ըստ հաղորդման, Փարվանյանն իրեն հայհոյել և սպառնացել է, որ կսպանի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Մեզ հայտնի դարձավ, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երեւանում:

Էդգար Փարվանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճանաչում է նշված անձին, սակայն նրա հետ գումարային հարցեր չունի. «Իհարկե, ճանաչում եմ, բայց ձեր կողմից հիշատակված նման դեպքեր, արտահայտություններ չեն եղել: Արսենն այնքան բաներ է գրում, էնքան սուտ բաներ է ասում: Արսենն ավելի վատ բաներ է ասել: Գումարային հարցեր չկան, նման բան չկա, մենք իրար հետ պարտք ու պահանջ չունենք»:

Հիշեցնենք, որ Էդգար Փարվանյանին է վերագրվում նաեւ Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 1 հեկտար արոտավայրի վրա ապօրինի արևային կայան կառուցելը, նախկին «Գորգ-Ֆաբրիկայի» շենքի յուրացումը եւ այլն:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728