Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին ցուցադրեց 2022 ապրիլի 15-ի մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ ու ասաց, որ չնայած Սեյրան Օհանյանին մեղադրում են մեկ զորամաս օտարելու մեջ, այդ փաստաթուղթը ՊՆ 71 գույք Պետգույքի կառավարմանը փոխանցելու մասին է, դրանք օտարվելու են՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։
Հարցին՝ այն իշխանությունը, որի օրոք 15 զինվոր է ողջ-ողջ այրվել, որի «զորամասը» զուտ կացարան էր, որտեղ հակահրդեհային անվտանգության հետ խնդիրներ կար, այդ իշխանությունը բարոյական իրավունք ունի՞ մի զորամասի օտարման հարց քննարկել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն լրագրողական համայնքը, որը պատվերով «համերգներ» է կատարում, որը ֆեյսբուքներում վիրավորում է…լրագրողները որեւէ պատասխանատվություն չունե՞ն: Այ, էդպես եք մտածել, որ դուք ոչ մի պատասխանատվություն չունեք: Իշխանության բարոյականության մասին դուք կկարողանաք ձեր գնահատականը տալ միայն ընտրության միջոցով: Երբ որ կգնաք ընտրությունների, կորոշեք ում է ավելի բարոյական քվեարկել՝ Ռոբերտ Քոչարյանի՞, Սերժ Սարգսյանի՞ դաշինքին, Նիկոլ Փաշինյանի՞, թե այլ: Ինչ վերաբերում է զինվորներին, դա ժամանակավորապես աշխատանքային վայր է, եղել է տուն ու այդ ահավոր դեպքը տեղի է ունեցել՝ չպահպանելով տարրական կանոնները: Բոլոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են քրեական իմաստով, պատժվելու են…Մի՛ ստեղծեք տպավորություն, որ դա բանակի մշտական վիճակ է: Այդ մարդիկ այդտեղ աշխատանք են արել, ունեցել են տուն, եղել են ապահոված ամեն ինչով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































