Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյան դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք»․ Կոնջորյանը՝ Մամիջանյանին

Փետրվար 09,2023 20:00

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին՝ ասելով․ «Պարոն Մամիջանյան, ես ձեզ հիշում եմ 2011թ․-ից, երբ երիտխորհրդարանում մի պատանի աշխուժակ․․․մի լարվեք, աշխուժակ նշանակում է ակտիվիստ։ Նորմալ հայերեն բառ է։ Երբ թատերական ժեստերով այստեղ ժանգլյորություն եք անում, պետք է կարողանաք նաեւ լսել։ Ձեր մասին նաեւ հիշում եմ, որ այս տարածաշրջանում Արմեն Աշոտյան դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք։ Մարդ, որն իմ մոտ միշտ տպավորվել է հետեւյալով, որ իր կյանքի նպատակն է դառնալ Արմեն Աշոտյան։ Թե ինչ պիտի լինի դրանից հետո, չեմ կարող ասել»։

Հայկ Կոնջորյանն այսքանով ելույթն ավարտեց։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Ահա տեսաք ինչ է լինում, երբ պատգամավորները սկսում են իրար անձնավորել։ Առաջարկում եմ անձը քննարկելուց ձեռնպահ մնալ։ Որովհետեւ այստեղ կարծես ոչ մեկ էլ սուրբ չի, բացի ինձանից իհարկե»։

https://www.youtube.com/watch?v=HOxxBbfehPU&ab_channel=AravotDaily

Հ․Գ․ Հայկ Կոնջորյանը միակը չէ, որ կարծում է, թե Հայկ Մամիջանյանը երազում է Արմեն Աշոտյան դառնալ։ ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պապոյանը եւս մի առիթով ակնարկել էր այդ մասին։ Ընդ որում, Գեւորգ Պապոյանը նախկին ՀՀԿ-ական է, եւ Հայկ Մամիջանյանի վկայությամբ՝ դեռեւս ուսանող ժամանակ հերթ էր կանգնում՝ Արմեն Աշոտյանի ձեռքը սեղմելու համար։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն Պետրոսյան says:

    Էս մեծախոսիկին նայեք: Մարդանման չեն, մարդահավան էլ չեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728