Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ կլինեն փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը

Փետրվար 17,2023 15:58
haxtanak

Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:

Ըստ այդմ՝  20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը:

Հետիոտների  անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է  օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728