Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Ապրիլ 04,2025 16:46 Share

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա – Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930