Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Պետնախարարը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։ Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին: Այդ տեղեկատվությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է: «Այնժամանակժողովուրդըդուրսեկավհրապարակևասաց, որԼեռնայինՂարաբաղըպետքէլինիազատևհայկական։Քչերնէինհավատում, որհնարավորությունկաայդիրավիճակըփոխելու։Բայցդուքդաարեցիք, ևշատխորհրդանշականէ, որմենքայսմասինխոսումենքդարձյալփետրվարինևկանգնածենքորոշումկայացնելուառջև,-ասել է նա:– Վերջինամիսներինեսշատեմլսել՝ի՞նչէնշանակումպայքար։Եսասումեմ՝պայքարելնառաջինհերթինդակամքնէ, որնառաջէտանում, երկրորդը՝անումեսքայլեր, որոնքկարևորեն։Պայքարելչինշանակումմիայնպատրաստվելպատերազմի, պայքարելնշանակումէկատարելշատմեծ, լուրջ, ամենօրյաաշխատանքբոլորուղղություններով»:
Պետնախարարը նկատել է, որ չնայած ճգնաժամի ու շրջափակման դժվարություններին` այն նաև ցույց է տվել, որ Արցախում մարդիկ պատրաստ են պայքարի և անտարբեր չեն. «Ճգնաժամըցույցտվեց, որմենքշատուժեղժողովուրդունենք: Երբկահավատ, մարդիկպատրաստենդիմանալամենինչի:Արցախցուդիրքորոշումնօգնեցոչմիայնարցախցուն, այլամբողջՀայկականաշխարհին։Այդառումովմենքպետքէհասկանանք, որայսմիասնությունը, որըդրսևորվեցայսօրերին, մերհաջողություննէ, ևմենքպետքէկարողանանքդապահպանել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: