Փետրվարի 23-ից Արցախում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը
Փետրվար 22,2023 22:40
Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:
Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱՀ ԿԳՄՍ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: