Ալավերդու Համայնքապետարանում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ընդունեց աշխարհի չեմպիոն Դավիթ Ավետիքյանին:
Մարտի 4-6-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում անցկացված Ուժային եռամարտի աշխարհի գավաթի առաջնությանը մեր համաքաղաքացի Դավիթ Ավետիքյանը գրավել էր առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով ադրբեջանցի և իրանցի մարզիկներին:

Համայնքի ղեկավարը շնորհավորելով հաղթանակի առթիվ, շնորհակալագիր է հանձնել չեմպիոն-մարզիկին: Ներկաները մտքեր են փոխանակել համայնքում սպորտային կյանքի ակտիվացման, սպորտաձևերի զարգացման հեռանկարների մասին:
Դավիթ Ավետիքյանը նաև քառօրյա, 44-օրյա պատերազմների և սեպտեմբերյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասնակից է:
Կարդացեք նաև
Ալավերդու համայնքապետարան


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                   