ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Հանդիպումներ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։
Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, ում հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։
Կարդացեք նաև
Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները։


















































 
                         
                                 
                                
 
                                    
                                    
                                   