Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստը սկսեց մայրերի մասին վեհ խոսքերով. «Մեր ժողովուրդը այս տոնի խորհուրդը պիտի դարձնի իր համար ամենակարեւորներից մեկը: Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում՝ որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայրանալը աստվածային շնորհ է, քանզի Աստված մարդկության նկատմամբ իր սերը տվեց աշխարհին մոր միջոցով, իսկ մոր կերպարը մեզ մարդ պահող թերեւս միակ գրավականն է: Այս երկնային ու երկրային խորհրդավոր, բայց միեւնույն ժամանակ պարզ ու հասարակ էակն է իր տիեզերական սիրով կերտում մեր մարդ տեսակը՝ տալով բանալին ամենազգացական դռների: Նրա վեհ սիրով ենք դառնում մենք ներող, սիրող, այդ սերն է մեզ դարձնում երջանիկ: Մոր կերպարի ուղեկցումն է զավակին տալիս հավատ կյանքի նկատմամբ, հավատ, որը նրան ամուր է պահելու ցանկացած արհավիրքի առաջ: Այդ սերը պաշտպանելու եւ նորից զգալու համար զավակը 100 մարտերում էլ տանուլ չի տալու: Այդ սերն է նրան դրդելու խիզախության եւ հայրենիքի պաշտպանության: Եվ իզուր չի ասված, որ ազգի ապագան մայրերի ձեռքում է: Մայրական սիրուց զատ ու մայրական սիրուց վեր ցանկացած զգացմունք թշվառ է ու անպետք: Ուստի անառիկ պահենք մորն ու նրա բացառիկ սերը»:


Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց. «Ջոմարդյան Հայկազը շարունակում է ՀՀ ոստիկանի ուսադիրներ կրել՝ արատավորելով ՀՀ ոստիկանության հեղինակությունը ու ոչ միայն Հայկազ Ջոմարդյանը, այլ նաեւ նրա հետ ծառայող բազմաթիվ կարմիր, սեւ ու գունավոր բերետավորներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ















































