Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց 81 կգ քաշային կարգում Հայաստանը չունեցավ մեդալակիր

Ապրիլ 21,2023 19:30 Share

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային յոթերորդ օրը կանանց 81 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանը, որը հանդես ակավ «B» խմբում եւ Լիանա Գյուրջյանը։ Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 202 (85+117) կգ։

Լիանա Գյուրջյանը ուժեղագույնների խմբում էր, սակայն չէր հավակնում մեդալի։ Նա պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական  հաջող մոտեցում՝ գլխավերեվում պահելով սկզբում 95, ապա՝ 120 կգ ծանրաձողը։ 20-ամյա մարզուհին երկամարտում արձանագրեց 215 կգ արդյունք։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել