Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պողոսյանը զբաղեցրեց 8-րդ տեղը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Նոյեմբեր 07,2026 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Չինաստանում ծանրամարտի աշխարհի առաջնությունը ավարտվում է։ Այսօր, մրցումային նախավերջին օրը Հայաստանից պայքարի մեջ մտան 86 կգ քաշայիններ Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյանը։

Մեր աղջիկները պոկում վարժությունում երեք հնարավորից կատարեցին մեկական հաջող մոտեցում։ Էմման 106 կգ-ով զբաղեցրեց 18-րդ տեղը, Լիանան 102 կգ-ով՝25-րդը։

Հրում վարժությունում Էմմա Պողոսյանը համեմատաբար հաջող հանդես եկավ եւ ցույց տալով 143 կգ, այս վարժությունում ճանաչվեց 7-րդը իսկ երկամարտում բարձրացավ 8-րդ հորիզոնական։ Իսկ ահա Լիանա Գյուրջյանը երեք անգամ չկարողացավ ֆիքսել 135 կգ-ն ու դարձավ մեր հավաքականի զրո ստացած  հերթական ծանրորդը։

Հատկանշական է, որ Հայաստանը թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններում առայժմ երկամարտի որեւէ մեդալ չունի։ Միակ հույսը թերեւս մնում է գերծանր քաշային Վարազդատ Լալայանը, որը մրցահարթակ է մտնելու վաղը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել