Մեկդարյա կյանք ու պատերազմի բովով անցած կենսագրություն. Երևանում այսօր մեր կողքին երեք տասնյակից ավելի վետերաններ են ապրում: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը խորհրդանշական հարկի ներքո էր հավաքել երևանաբնակ վետերաններին:
 
 
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել են նրանց տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել՝ կերտած հաղթանակի ու մարտական ուղղու համար:

Երևանի քաղաքապետարան


















































 
                         
          
          
                                
 
                                    
                                    
                                   