Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների հիշատակին

Մայիս 10,2023 14:13

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ:

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ, թեմակալ առաջնորդը հանդես եկավ ոգեկոչման խոսքով: Ներկաները աղոթք հնչեցրին առ Աստված՝ նահատակների հոգիների խաղաղության համար, ապա ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին Շուշիի խորհրդանշական խաչքարին:

Երաժշտական կատարումներով հանդես էին գալիս Գուգարաց թեմի երգչախումբը, «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախումը:

Միջոցառման մասնակիցները՝ մարզպետի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոններ, ուր հանգչում են Արցախյան պատերազմներում նահատակված հերոսները:

Արամ Խաչատրյանը և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին նրանց սուրբ շիրիմներին:

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031