Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցադրումներ են բարձրացրել, որոնք առնչվում էին մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումներին, պետական գնումների մրցույթներին մասնակցությանը, համակենտրոնացումներին, պետության կողմից մասնավոր ոլորտի գործառույթների իրականացմանը և այլն:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


















































