Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ամեն ինչից դատելով՝ հենց «Ղարաբաղ Տելեկոմն» է արգելափակած եղել հասանելիությունը․ Արթուր Պապյան. «Ա1+»

Մայիս 19,2023 13:20

«Ա1+». Արցախում Ղարաբաղ տելեկոմի բաժանորդները երեկվանից մինչև այսօր առավոտյան ժամը 9-ը զրկված են  եղել META կազմակերպության կայքերից ու հավելվածներից, այդ թվում Facebook, Instagram, Messenger, WhatsApp:  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տրամադրած բոլոր  IP հասցեների բաժանորդները չեն ունեցել  նշված ծրագրերից օգտվելու հնարավորություն: Սակայն «Արցախկապ» ՓԲԸ բաժանորդները նման խնդիր չեն ունեցել։ 

Ինտերնետ անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցել ենք նշված խնդրի շուրջ։

-Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։

-Ձեր հարցը շատ տեղին է, թե ոնց է ստացվում, որ «Արցախ կապը» ունի, իսկ «Ղարաբաղ տելեկոմը» չունի։ Ամեն ինչից դատելով հենց «Ղարաբաղ տելեկոմն» է արգելափակած եղել հասանելիությունը։

Բայց այս պահի դրությամբ արդեն բացված է և մենք ապացույցը ունենք, որ հիմա բաց է, նաև ապացույցը ունենք, որ փակ է եղել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031