Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

«Իմ ընտանիքը կմնա առանց անձնագիր, բայց թույլ չենք տա Ադրբեջան գրված լինի»․ արցախցի կին

Նոյեմբեր 26,2026 17:02 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս անձնագիրը չենք վերցնի, մեր պատիվը գետնով չենք տա։ Իմ ընտանիքը կմնա առանց անձնագիր, բայց երբեք թույլ չեմ տա, որ Ադրբեջան այնտեղ գրված լինի։ Եկել եմ, որ իմ հայրենիքում մնամ, այդ ի՞նչ նորություն է, ամաչում եմ»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց արցախցի ուսուցչուհի Ռայա Խաչատրյանը։

Նա վստահեցրեց՝ արցախցին հպարտ եղել է, արցախցին միշտ նամուսով եղել է, աշխատել, ստեղծել է ու ստեղծելու է։ ՀՀ կառավարության շենքը պաշարած ոստիկաններին նախատելով՝ նրանց անվանեց «Փաշինյանի հպատակներ»․ «Լավ եք անում, դուք իրոք վախեցեք մեզնից․ քանի Արցախը կա, այս պայքարը շարունակվելու է և′ Սահմանադրության դեմ, և′ մեր անձնագրում Ադրբեջան գրվածի դեմ»։

Նա վրդովված գոչում էր՝ մի նամուսով տղամարդ չկա, մեր հողերը տալով գնում են։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` խիղճս տանջում է, իհարկե, ո՞նց եք պատկերացնում, որ չտանջի։ Այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ անձնագրի մեջ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է հիմնվենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերի հիման վրա, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, Ռայա Խաչատրյանը պատասխանեց․ «Սուտ է ասում։ Ինչքան ինչքն այսպես արեց, Եռաբլուրն այնքան եռապատկվելու է։ Հիմա ամաչում եմ, որ ասեմ հայ եմ, քանի որ մեր դեմքը ներկայացնողը Նիկոլ Փաշինյանն է։

Արցախցիների բողոքի ցույցի մասնակիցներից Եղիսաբեթ Հովհաննիսյանն էլ նշեց․ «Եկել եմ արցախցիների կողքին կանգնելու։ Այն, ինչ կատարվում է մեր անձնագրերի հետ ընդհանրապես՝ ոչ միայն արցախցիների, դա աբսուրդի թատրոնից է։ Մենք ունենալու ենք անձնագիր, որը միայն ճամփորդական է։ Ես չեմ փոխելու իմ անձնագիրը։ Ինչ վերաբերում է արցախցիների անձնագրերի ծննդավայր դաշտում Ադրբեջան գրելուն, ապա Արցախը երբեք Ադրբեջան չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ Սովետը վաճառեց, այլ եղել է ԼՂ ինքնավար մարզ, որտեղ հայերը 90 տոկոս են եղել, ու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի ուղեկցությամբ եղավ ցեղասպանություն»։

Հարցին՝ համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին մեկնաբանությունների հետ, Եղիսաբեթ Հովհաննիսյանն ասաց․ «2018-ից նա որոշել էր․ ինչ կատարվում է հիմա, ծրագրված է։ Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել էր, որ եթե 2018-ին ասեր, որ Արցախը տալու ենք, իրեն չէինք ընտրի։ Ճիշտ է ասել։ Ինքը ծրագրով եկել է ավերելու Հայաստանը»։

 

Արցախցիների բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30