Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդա՞ր է, երբ վարչապետի ավտոշարասյան վթարի գործով որեւէ մեկը կալանավորված չէ, իսկ վարչապետի որդու ենթադրաբար առեւանգման գործով կալանավորված կա։
«Իմ կարծիքով՝ արդար ու ճիշտ է, որ մենք դատարանի եւ կոնկրետ դատավորի որոշումները չքննարկենք, վստահենք մեր դատարաններին։ Գործի հանգամանքներից, նրբություններից ելնելով՝ դատավորն իր ներքին համոզմունքով է այդ որոշմանը գալիս։ Եվ, իմ պատկերացմամբ, երբ խոսվում է դատարանի նկատմամբ ճնշումների մասին, մենք պետք է ընկալենք, որ երբ լրագրողական համայնքը, կամ ես այստեղ կանգնած, կամ տուժող կողմի ներկայացուցիչները, երբ հորդորում են, կոչեր են անում, նման քայլերով միգուցե դատարանին կոնկրետ գործով կաշկանդվածության մեջ կարող են դնել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































