Լրահոս
Օրվա լրահոսը

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով

Ապրիլ 26,2022 23:20

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մորական կողմի հարազատները 22.30-ին դեռ չգիտեին աղջկա մահվան լուրի մասին:

Մահացածը հունիսին իր առաջնեկն էր ունենալու:

Սոնա Մնացականյան

Սոնա Մնացականյանն Արարատի մարզից Երեւան հարս էր եկել:

Լեո-Պարոնյան խաչմերուկ են գալիս քաղաքացիներ, մոմեր վառում ու խաղալիքներ թողնում չծնված երեխայի համար։

Մեր տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած Toyota Prado-ի վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանն իր բնակավայրում հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով:

Արամ Նավասարդյանի լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:

«Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», – պարզաբանեց բժիշկը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930