Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է Երևանի թոքերը վերականգնել, ոչ թե «մեյք-ափ» անել Երևանը․ «Ա1+»

Հունիս 04,2023 15:15

«Ա1+» – Երեւանի հյուսիսային մուտքի մոտ կոճղերն ու փոսերը վկայություն են 87 կենսունակ ծառերի, որոնք հատվել են այս տարի։ Երբ այս մասին ահազանգեց ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ծառահատումներն արվել են առանց իրենց իմացության, կպարզեն ու կպատժեն։

Երեւանի կենտրոնում այս գարնանը հաստաբուն թեղիներին փոխարինել են սակուրաները՝ արդեն քաղաքային իշխանությունների իմացությամբ։ Մարտի կեսերին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարեց, որ մեկնարկել են «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու աշխատանքները»:

Ի տարբերություն Աճառյան փողոցում ծառահատումների՝ Կասկադի սկզբնամասում՝ Մոսկովյան փողոցում հաստաբուն թեղիների հատումն ու սակուրաներով փոխարինելը բարձրացրեց բողոքի ալիք։

Իհարկե, գտնվեցին նաև ճապոնական բալենու էսթետիկայի երկրպագուներ, և բնակիչներն ու քաղաքական գործիչները, որպես արդեն չգրված օրենք, այս հարցում ևս բաժանվեցին ճամբարների։

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930