Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Հրադադարի խախտման դեպքերը, Արցախի շրջափակումը, Էրդողանի՝ Ադրբեջանում հնչեցված հայտարարությունները ՀՀ ղեկավարին չեն խանգարում շարունակել իր՝ իբրև թե խաղաղության տանող, ճանապարհը. Վարուժան Գեղամյան

Հունիս 16,2023 16:12

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

🔷Այսօր ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարել է․

🗣«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»:

🔹Արձանագրենք փաստը, որ դե-ֆակտո վարչապետն ինքը երբեմն չի թաքցնում իրականությունը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նպատակների մասին, ինչպես օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ասում էր, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ Ցեղասպանությունը շարունակելու։

🔹Եվ մեկ փաստ․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից և արցախահայության ինքնորոշման իրավունքի շուրջ բանակցելուց` փոխարենը խոսելով վերջիններիս իրավունքների ու անվտանգության և անհասկանալի միջազգային մեխանիզմների մասին, կարծես թե դրանց ապահովմամբ ցեղասպան Ադրբեջանը պետք է զբաղվեր:

🔹Այս օրերին ադրբեջանական կողմից հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, Արցախի լիակատար շրջափակումը, Էրդողանի՝ Ադրբեջանում հնչեցված հայտարարությունները և մնացած հայատյաց ու ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները, սակայն, ՀՀ դե-ֆակտո ղեկավարին չեն խանգարում շարունակել իր՝ իբրև թե խաղաղության, իսկ իրականում ցեղասպանության և հայկական պետականության ոչնչացմանը տանող ճանապարհը։

Հայկական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930