«ՀՀ քրեակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի ծառայության 2023-2026թթ-ի ռազմավարությունը» պատժողական քաղաքականությունից անցնումն է դեպի վերասոցիալականացման քաղաքականություն։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանը «Հոդված-3» ակումբում՝ «Մարդը բանտում եւ բանտից հետո․ ռազմավարության նոր թիրախներ» թեմայով քննարկմանը։ Միայն Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկի կառուցման համար նախատեսված է 30 մլրդ դրամ։ «Պատիժների այլընտրանքային միջոցների կիրառում, պրոբացիայի եւ քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների վերապատրաստում, պատիժ կրող անձանց կրթության, զբաղվածության հարցերի կարգավորում, առողջական ծառայությունների բարելավում»,-ասաց տիկին Կոստանյանը։
Ըստ «Իրավական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Նարե Հովհաննիսյանի՝ ոլորտում նախատեսված նոր ռազամավարությունը նախորդի համեմատ բարելավվել է կրթական ոլորտի մասով․ հանրակրթություն են ստանալու մինչեւ 19 տարեկան պատիժ կրող բոլոր անձինք, ովքեր չեն սովորել։ «Կրթական ծրագրերը ընդլայնվում են, բայց նման ծրագրեր իրականացնելը մի կողմից մտահոգիչ է։ Որեւէ միջոցառում իրականացնելը չի կարող ազդել ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա, եթե այդ մարդկանց մատուցվող նյութը անհասկանալի է, ուրեմն նա չի կարող վերասոցիալականացվել»,–նշեց Նարե Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց նաեւ, որ պետք է քննարկվի նաեւ որոշակի տարիների համար նախատեսված ռազմավարությունների կատարողականն ու ազդեցությունը։

Ոլորտի փորձագետին մտահոգում է նաեւ այն, որ չնայած ռազմավարությունը նախատեսված է 2023-2026 թվականների համար, սակայն 2023թ-ի հունիս ամիսն է, բայց այն դեռ նախագծի տեսքով է։ «Մինչեւ հաստատվի՝ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները։ Ստացվում է, որ մենք կորցրինք մոտ 9 ամիս։ Պիտի կարեւորել նաեւ շահագրգիռ կառույցների պատասխանատվությունը նմանատիպ փաստաթղթերի նկատմամբ»,-ասաց Արշակ Գասպարյանը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































