Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում. Արտակ Զաքարյան

Հունիս 26,2023 17:52 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով:

Այսպես՝
2008թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,3 %-ը:

2009թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 124,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,5 %-ը:

2010թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 147,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,5 %-ը:

2011թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 139,8 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,2 %-ը:

2012թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 146,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,6 %-ը:

2013թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,3 %-ը:

2014թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 183,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 14,9 %-ը:

2015թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 191,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 13,6 %-ը:

2016թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը:

2017թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը:

2018թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 228,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15,8 %-ը:

Հարկ է ի նկատի ունենալ, որ 2015թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:

Նույնիսկ չեմ հաշվում այն զգալի ռազմա-տեխնիկական աջակցությունը (հիմնականում զինամթերք), որը նախագահ Սարգսյանի օրոք, Հայաստանի ԶՈՒ-ն ստացել են բարեկամ երկրներից՝ անվճար:

Հետևաբար՝ 2008-2018թթ-ին Հայաստանի Զինված ուժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից:

Ինչ վերաբերում է «իշխանությունների» կողմից մերթընդմերթ թմբկահարվող 609 մլրդ ռազմական ծախսերին (2018-20թթ.), ապա այն չի գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը (որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել է նաև ռազմական կարիքների համար հատկացումները): Բացի այդ՝ հարց է առաջանում իսկ ո՞ւր էր այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում: Պարկում կանգնած մնացած բազմաֆունկցիոնալ ինքնաթիռնե՞ր, վերանորոգված ԱՍԱ ՕԿ համակարգե՞ր, թե՞ այլ ավելի սպառազինություն, որի մասին չեք խոսում:

Գոնե փաստերը մի աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք «պաշտպանել» կամ «պաշտպանում» այն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930