Իսպանիայի Սանտյագո Դե Կոմպոստելա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Թուրք Մուհամմեդ Գիմրիի հետ իսկական չեմպիոնական գոտեմարտ անցկացրեց Հայաստանի հավաքականի անդամ, եզդի համայնքի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը, որը կամային հաղթանակ տարավ եւ արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը:
Եզրափակիչ մտած մյուս երեք ըմբիշները՝ 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, 74 կգ՝ Հայկ Պապիկյանը եւ 86 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, վճռորոշ գոտեմարտերը տանուլ տվեցին եւ բավարարվեցին արծաթե մեդալով:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում տեղ զբաղեցրեց երրորդ հորիզոնականում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: