Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ. Մանե Թանդիլյան

Հուլիս 04,2023 12:49

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը:

Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։

Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր, նա յուրաքանչյուր հերոսի հետ կերտում էր կերպար, որը սիրվում, ընդունվում և դառնում էր բոլորինը։ Իր խաղով բոլորին ուրախացնող և հուզող տաղանդավոր դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում։

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ։ Եվ այս սերն ու հայրենասիրությունն արտահայտվում էին դերասանի բոլոր կերպարներում։

Լուսանկարը՝ Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանի էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31