Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին սխալ գնում կատարեցին` բարձր գին վճարելով, հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար. «Հրապարակ»

Հուլիս 06,2023 11:35

Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով 50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, ընկերությունից 2020-2021 թվականներին գնված 150 «Շկոդա Օկտավա» մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար, այսինքն՝ ամեն մեքենայի վրա մոտ 340 հազար դրամ է ծախսվել։

Նշենք, որ այս մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության կողմից։ Ժամանակին սխալ գնում կատարեցին` ընտրելով եւ բավական բարձր գին վճարելով «Շկոդային», հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Որևէ տարբերություն չգտա,ամբողջական հոդվածի և առավոտի կողմից հրապարակվածի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31