Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացնում են ոչ միայն Արցախի հարցից»․ Սերժ Սարգսյան

Հուլիս 07,2023 19:44

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Այս մասին «դիզվառելիքի գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

«Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը։ Այսինքն՝ ի՞նչ տեսակետ պետք է ես հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով»,- ասաց նա։ Սերժ Սարգսյանը հավելեց, որ այսպիսով Աշոտյանին ոչ միայն Արցախի հարցից են մեկուսացնում, այլ ընդհանրապես ներքաղաքական իրավիճակից են մեկուսացնում, միջազգային գործընկերների հետ հարաբերություններից են մեկուսացնում։

«Շատ ակնհայտ է դա: Նայեք, տարբեր հարցումներ են հրապարակվում, եւ տեսեք, թե մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա բացարձակապես։ Երբ որ չորս տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում՝ իբր խափանման միջոցի պայմանները խախտելու եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում, ակնհայտ է, չէ՞, որ այդ ամեն ինչը շինծու է»,-ասաց նա:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31