Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվեի» անդամներին Ավանում ու Մալաթիայում խոչընդոտում են. «Պատճառաբանում են, թե դուք կանգնում եք մեր խոտի վրա, խոտն եք փչացնում»

Հուլիս 08,2023 13:25

«Երկու համայնքներում՝ Ավան եւ Մալաթիա Սեբաստիա համայնքներում «Հայաքվեն» գրեթե ամեն օր խնդիրներ է ունենում: Մասնավորապես, ես երեկ եղել եմ Ավան համայնքում, չեն թույլ տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնել: Նույնիսկ ստիպված ենք եղել ոստիկանությանը դիմել, խնդիրը չի լուծվել: Պատճառաբանում են, թե դուք կանգնում եք մեր խոտի վրա, խոտն եք փչացնում, կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում: Մոտ 3 ժամ կանգնել եմ այնտեղ, կանաչապատման աշխատանքներ չեն եղել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց իրավաբան, «Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը:

Նա ասաց, որ համայնքապետարաններում խիստ զգուշացված է, որ չստորագրեն «Հայաքվեն». «Նույնիսկ մի տեղ ինֆորմացիա ունենք, որ հավաքարար են աշխատանքից ազատել, երեւի ուժերը հավաքարարի վրա է պատում»:

Էլեկտրոնային ստորագրություններով քվեարկելիս նույնպես խնդիրներ են առաջանում. «Մենք դատախազություն ենք դիմել, որ երկու համայնք մեզ մերժում են, այդ երկուսին միացել է նաեւ Սիսիան համայնքը, ասում է՝ տարածք չունենք, չնայած տեսանք, որ բոլոր համայնքներն էլ ասում էին տարածք չունենք, աղմուկ բարձրացրեցինք ու տվեցին: Սիսիան համայնքում շարունակում են չտրամադրել: Ահազանգերը շատ են, նույնիսկ Դիլիջանից ասել են, որ պատրաստ ենք ինքնակազմակերպվենք, գանք խմբերով, եթե տրանսպորտ տրամադրեք: Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին Երեւանից դուրս, որ չենք կարողանում բոլոր համայնքներում կազմակերպել, բայց ուզում եմ հիշեցնել, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է, մեծ կուսակցություն չի ու հետեւում չկան մեծ ֆինանսներ, մենք ենք փորձում մեր ընկերների միջոցով կազմակերպել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31