Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթաց ենք տեսնում, բայց դա բավարար չէ. դեպի օդի որակի մոնիտորինգի համալիր համակարգ  Հայաստանում

Հուլիս 12,2023 18:13

ԵՐԵՎԱՆ, [12/07/2023թ.] – ՀՀ Կառավարությունը և միջազգային գործընկերները շարունակում են  բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ աջակցելու Հայաստանի կայուն կանաչ վերականգնմանը և աճին, ինչը կարող է ապահովել աշխատատեղեր, հաղթահարել աղքատությունն ու անհավասարությունը, պաշտպանել բնությունը և ապահովել Հայաստանի դիմակայունությունը։

Այսօր, հուլիսի 12-ին, տեղի ունեցավ «ԿԱՆԱՉ Հայաստան» (Աճ և վերականգնում հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և զարգացման) հարթակի քաղաքականությունների  շուրջ երրորդ երկխոսությունը, որը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ պրն Տիգրան Խաչատրյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան՝ Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ Ներկա են գտնվել նաև ճյուղային նախարարությունների, մասնավոր հատվածի, գիտական, քաղաքացիական հասարակության և զարգացման ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման, այդ թվում՝ համապատասխան ռազմավարությունների և մոնիտորինգի ժամանակակից համակարգերի մշակման, ինչպեսև ՀԸԳՀ-ին օրենսդրության մոտարկմանն  առնչվող հարցեր՝ կոնկրետ գործողությունների պատշաճ իրականացումը և կիրառումը ապահովելու նպատակով։ Մտքեր փոխանակվեցին այն մասին, թե ինչպես նվազեցնել օդի աղտոտվածությունն ի շահ Հայաստանի քաղաքացիների ընդհանուր բարեկեցության:

ՀՀ Կառավարությունը ջանքեր է գործադրել օդի որակի քաղաքականության և մոնիտորինգի բարելավման ուղղությամբ, սակայն հետագա ներդրումների կարիք կա։

Երրորդ երկխոսությունը հնարավորություն ընձեռեց Կառավարության ներկայացուցիչներին կիսվել օդի աղտոտվածության նվազեցման և մեղմման օրինակների վերաբերյալ գիտելիքներով ՝ Հայաստանում օդի որակի մոնիտորինգի համակարգի արդիականացման վերջին ճանապարհային քարտեզին համահունչ։

«Մենք ամեն օր առնչվում ենք մեծածավալ տվյալների հետ, որոնց հավաքագրումը և օգտագործումը որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է:  Այս տեսանկյունից մթնոլորտային օդի մոնիտորինգի համալիր համակարգի առկայությունը ևս էական նշանակություն ունի: Այն  մեզ հասանելիություն կտա ճշգրիտ տվյալների՝ հնարավորություն տալով համակողմանի պատկերացում կազմել ինչպես օդի աղտոտման աղբյուրների, այնպես էլ դրանց բնույթի և ազդեցության վերաբերյալ, ինչն էլ առաջնային է փաստահենք կարգավորումներ մշակելու և թիրախային միջամտություններ իրականացնելու տեսանկյունից»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ներկայացվեցին ԵՄ-ն հանուն Կլիմայի (EU4Climate) ծրագրի շրջանակներում մշակված օդի որակի մոնիտորինգի հայեցակարգը և դրա իրականացման համար անհրաժեշտ քայլերը: Քննարկվեցին նաև Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցումը մթնոլորտային օդի որակի եվրոպական դիրեկտիվներին, խնդրի շուրջ իրազեկության բարձրացման պլանավորված գործողությունների, տվյալների համապատասխան հոսքը որպես հանրությանը տեղեկատվության հիմք ապահովելու համար օդի որակի ավտոմատացված մոնիտորինգի կայանների հնարավոր գնումների վերաբերյալ հարցեր:

«Մեր քաղաքներում օդն ավելի մաքուր և անվտանգ դարձնելու համար պահանջվում է համատեղ պատասխանատվություն և հասարակության բոլոր խավերի ներգրավվածություն: Մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում, բայց դա բավարար չէ, և մենք չենք կարող գոհանալ նրանով, ինչ ձեռք ենք բերել, քանի որ դեռևս շատ խնդիրներ ունենք առջևում: ԵՄ – ն և ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ի շահ քաղաքացիների և քաղաքների»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան՝ Անդրեա Վիկտորինը:

«Կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի պահպանության և արդյունաբերական արտանետումների վերահսկմանն ուղղված քաղաքականությունները սերտորեն փոխկապակցված են մարդու իրավունքների` հանրային առողջության, մաքուր օդ ունենալու և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հետ։ Մթնոլորտային օդի աղտոտման և ջերմոցային գազերի շատ աղբյուրներ նույնն են, հետևաբար, քաղաքականության որոշումների կայացման հիմքում պետք է դրվի կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի աղտոտման մարտահրավերներին արձագանքող միասնական ռազմավարական պլանավորումը։ Ի լրումն, աճող փաստական տվյալները հուշում են, որ արտանետումների նվազեցմանը միտված ծախսերը էականորեն կնվազեն, եթե կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի վերահսկման ռազմավարությունները համատեղ մշակվեն», – նշեց Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։

Նաև հատուկ թեմատիկ քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում ընթացող հիմնական նախաձեռնությունների վերաբերյալ, որոնց նպատակն է ավելի դյուրին դարձնել երկրի անցումը դեպի կանաչ տնտեսության և ավելի կայուն զարգացման։

Համաշխարհային բանկի նպատակներից է ընդհանուր բարեկեցության ապահովումը, ինչը ներառում է նաև քաղաքացիների առողջության պաշտպանությունը։ Հայաստանն աշխարհի 22-րդ ամենաաղտոտված երկիրն է, և սա ունի իր գինն ու ենթադրում է համապատասխան ծախսեր։ Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարօրության ծախսերը, որոնք կապված են բարակ մասնիկներով օդի աղտոտվածության հետ (PM2.5) Հայաստանում կազմում են ՀՆԱ-ի մոտ 10.6%-ը՝ ԵՄ-ում միջինում 3.8%-ի դիմաց: Գիտակցելով օրակարգի հրատապությունը՝ Հայաստանի կառավարությունն օրերս ընդունել է «Մթնոլորտային օդի պաշտպանության մասին» նորացված օրենքը։ Մենք կոչ ենք անում կառավարությանը արագ առաջ տանել օրենքի կիրարկումը՝ բարելավելու բոլոր հայերի կյանքն և առողջությունը», – նշեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

ՀՀ կառավարության, դոնորն համայնքի, մասնավոր հատվածի, գիտական համայնքի և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներն ընդգծեցին մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի բարելավման համար նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31