Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն Արցախում աճել է գրեթե 3 անգամ. Վարդգես Օսիպով. «Արցախպրես»

Հուլիս 20,2023 11:54

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 19-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

«Բնականաբար, ստեղծված իրավիճակը չի կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ թե՛ պտղաբերության, թե՛ բոլոր տեսակի բարդությունների վրա, որոնց մենք արդեն հանդիպում ենք մեր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում։

Նշեմ, որ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։

Անցած ամիս մենք, ցավոք, ունեցանք նաև պերինատալ մահացության ցուցանիշների որոշակի աճ։ Բնականաբար, այս ամենը պայմանավորված է բազմաթիվ պատճառներով։ Սա սթրես է, որը ապրում է մեր բնակչությունը, այդ թվում՝ հղի կինը: Ի լրումն այս ամենի` շատ կարևոր է բալանսավորված սննդակարգը։ Բոլորը գիտեն, որ մեր բնակչությունը հնարավորություն չունի առաջին անհրաժեշտության սննդամթերք օգտագործելու»,-նշել է Վ. Օսիպովը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31