26 հուլիսի, 2023, Երևան․ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը դարձել է Հայաստանից և ավելի քան 30 երկրներից ժամանած ստարտափների, տեխնոդեմքերի ու ներդրողների հանդիպման վայրը․ Sevan Startup Summit-ը կրկին Սևանում է։


Կրթական ծրագիրը հագեցած է բիզնես աշխարհի փորձառու և հայտնի ներկայացուցիչների հետ դասախոսություններով, վորքշոփերով, մենթորինգի սեսիաներով, պանելային քննարկումներով, նեթվորքինգային հնարավորություններով և քննարկումներով։

Կարդացեք նաև

Միջոցառման ընթացքում անցկացվում է նաև միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը ստեղծված է growth զարգացման փուլերում գտնվող ստարտափների համար։
Team Telecom Armenia-ի մասին
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։
Sevan Startup Summit-ի մասին
Սամմիթի պատմությունը սկսվել է 2016 թվականին։ Մինչ օրս նախագծին մասնակցել են ավելի քան 25 000 մասնակիցներ՝ աշխարհի 50 երկրից: Միջոցառման մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ նախագծի շրջանակներում կատարված ներդրումները հասնում են 4 միլիոն ԱՄՆ դոլարի։ Սևանյան այս ֆորումը լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն վերջերս ձեռք է բերել միջազգային համբավ և անցկացվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։



















































