Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին

Մարտ 03,2026 19:01 Share

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մեր բաժանորդների անվտանգությունն ու մշտական հաղորդակցությունը ապահովելու անհրաժեշտությունը՝ Team Telecom Armenia-ն ստորև ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում:

Արաբական Միացյալ Էմիրություններ

  • Իսրայել
  • Կատար
  • Սաուդիան Արաբիա
  • Քուվեյթ
  • Օման
  • Իրաք
  • Հորդանան
  • Բահրեյն

Team-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով մեր բաժանորդների անխափան կապը։

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031